Օրգանիզմում վիտամին D-ի առկայությունը նպաստում է մի շարք դրական հետևանքների, ինչպիսին են ամուր ոսկորներ, լավ տրամադրություն և այլն:
Տարբեր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ինչպես վիտամին D-ի առկայությունը կարող է հանգեցնել դրական հետևանքների, այնպես էլ դրա բացակայությունը կարող է բացասական ախտանիշների պատճառ դառնալ: Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի պակասը կարող է ունենալ այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսին են դեպրեսիայի հավանականության կրկնակի մեծացումը, քրոնիկ ցավերը, արյան ճնշման բարձրացումը, անքնությունը և այլն:
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս վերը նշված ախտանիշների առկայության դեպքում նախևառաջ համոզվել, որ դրանք վիտամին D-ի պակասից չեն: