Բրիտանացի մի խումբ սննդաբաններ հատուկ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ու կանայք տարբեր տարիքում են սկսում արագ գիրանալ:
Գիտափորձին 1000-ից ավելի մարդ է մասնակցել: Մասնագետներն ուսումնասիրել են նրանց կենսակերպը, սննդակարգը, ապա հայտարարել են, որ կանանց «ամենավտանգավոր» տարիքը 35-ից 40-ն է, իսկ տղամարդիկ արագ սկսում են գիրանալ 40-45 տարեկանում:
Կանայք ավելորդ քաշ են ձեռք բերում հիմնականում ծննդաբերությունից հետո, իսկ տղամարդիկ գիրանում են հաճախակի սթրեսների պատճառով: