Հրաձգության հետևանքով հայտնի երգչուհի է զոհվել
Աշխարհ
Թուրքիայի հայտնի հանգստյան գոտիներից մեկում՝ երկրի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Բոդրում շրջանի ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է երկու մարդ, նրանց թվում է հայտնի թուրք երգչուհի 40-ամյա Հաջեր Թյուլուն, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք»-ը։
Մահացածներից մյուսն ակումբի տեր 52-ամյա Մեհմեդ Ալի Սյուրենսոյն է, նա և երգչուհին մահացել են հիվանդանոցում։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։
Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածը զինված հարձակում է եղել, որն իրականացվել է ակումբին մեքենայով մոտեցած 4 անձանց կողմից։ Նրանք ավելի ուշ ձերբակալվել են Մանիսա նահանգում՝ փախուստի ճանապարհին։