«Մեծ բան չի, բայց սրտանց ենք անում»․ լողափի տնօրենը ԱԱԾ աշխատողներին հրավիրում է՝ իրենց մոտ հանգստանալու
ՀասարակությունՎերջին իրադարձությունները՝ կապված անօրինականությունների բացահայտման հետ, այնքան են ոգևորել հանրությանը, որ պատրաստ են յուրաքանչյուր հարցում աջակից լինել ԱԱԾ և Ոստիկանության աշխատակիցներին՝ նմանատիպ բոլոր դեպքերը բացահայտելու համար։ Նույնիսկ առաջարկում են նվերներ՝ իրենց շնորհակալական վերաբերմունքն այդկերպ արտահայտելով։
Նմանատիպ օրինակ է Արա Մարությանի առաջակը, ով իր ֆեյսբուքյան էջում կատարել է հրապարակում՝ ԱԱԾ և ՆԳՆ աշխատակիցներին հյուընկալելով Սևանի ափում գտնվող «Ալբատրոս» լողափ։
Գրառումն ամբողջությամբ․
«Կարծում եմ՝ մենք էլ պետք է սկսենք աջակցել երկիրը վերականգնողներին և առաջինը պետք է խրախուսել ԱԱԾ և ՆԳՆ աշխատակիցներին, հետո կանցնենք այլ ոլորտներ..
Ինչպես գիտեք, այս տարվանից ձեռք ենք բերել Սևանի ափում գտնվող «Ալբատրոս» լողափը, որտեղ ամբողջովին վերանորոգվել ենք 3 սենյականոց 8 քոթեջներ..
Սիրով պատրաստ ենք 1 շաբաթով հյուրընկալել ԱԱԾ-ի և ՀՀ Ոստիկանության 1-ական աշխատակիցների ընտանիքների` ըստ իրենց ցանկացած ժամանակահատվածի..
ՖԲ ընկերներիցս Ashot Aharonyan, խնդրում եմ ԱԱԾ-ի կոլեգային տեղյակ պահել..
Հ.Գ.Գիտեմ շատ բան չի, բայց սրտով ենք անում..
Հարգանքներով՝ Արա Մարության 091406443»։