«Վարդագույն հեշտոց» արտահայտության համար քրեական գործ են հարուցել ազգային հավաքականի երկրպագուների դեմ
ՍպորտԲրազիլացի երկրպագուների դեմ, որոնք ոչինչ չհասկացող ռուս երկրպագուհու հետ վիրավորական կարգախոսներ էին վանկարկում, հայրենիքում քրեական գործ է հարցուվել։ Դատախազությունը 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իր քաղաքացիների վարքագիծը «արժանապատվությունը վիրավորող» և «ակնհայտ կնատյաց բնույթ» ունեցող է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քրեական գործի պատճառ է դարձել տեսագրությունը։ Դրանում բրազիլացի երկրպագուները Մոսկվայի կենտրոնում տեղացի աղջկա հետ վանկարկում են Buceta rosa արտահայտությունը, ինչը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «վարդագույն հեշտոց»։
«Դաշնային դատախազությունը վիրավորանքի համար քրեական գործ է հարուցել՝ հանցագործության, որը, ենթադրաբար Բրազիլիայի քաղաքացիները գործել են օտարերկրացի աղջկա դեմ՝ ԶԼՄ-ներում և սոցկայքերում տարածված տեսագրության համաձայն։ Հետաքննությունը, որը պետք է վարել շտապ և առաջնային կարգով, թույլ կտա պարզել, թե ովքեր են անձինք, որոնք արել են այդ արտահայտությունը»,-ասվում է դատախազության հայտարարությունում։