Ինչպես է ապրում քրեական հեղինակություն Տարոյի դուստրը
ԱշխարհԲարձրաշխարհիկ երեկույթներ, հանգիստ Մոնակոյում և Հունաստանում. այս ամենը քրեական հեղինակություն Տարիել Օնիանիի՝ Տարո, 25-ամյա դստեր՝ Գվանցայի ժամանցային նախասիրություններն են:
Super կայքի տվյալներով՝ գործարարին փախցնելու համար 10 տարվա ազատազրկումը կտրուկ փոխել է Գվանցայի կյանքը:
Գվանցան ապրում է Մոսկվայում, բայց հաճախ է ճանապարհորդում և անընդհատ այցելում է հոր ծննդավայրը՝ Վրաստան: Աղջիկը նախընտրում է հանգստանալ հունական Միկոնոսում, Մոնակոյում և Սոչիում:
Մանուկ հասակում Գվանցան ուժեղ սթրես է տարել: 2005թ. Իսպանիայի հատուկ ծառայությունները լայնամասշտաբ խուզարկություններ են իրականացրել նրա հորը պատկանող հաստատություններում: Խուզարկությանը մասնակցել են ավելի քան 400 ոստիկաններ և զրահապատ ուղղաթիռներ:
Այդ ժամանակ Տարոյին հաջողվել է փախչել, և ոստիկանները ձերբակալել են նրա 12-ամյա աղջկան՝ Գվանցային: Նրանք Տարոյից պահանջել են հանձնվել իրավապահներին՝ աղջկան ազատ արձակելու պայմանով:
Սակայն աղջկա ծնողները այդպես էլ չեն հանձնվել, և իրավապահները ստիպված են եղել մի քանի օր նրան անչափահասների բանտում պահելուց հետո բաց թողնել:
Տարոն տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ էլ մարդ առևանգելու համար 2009թ. ձերբակալվել է և դատապարտվել 10 տարի ազատազրկման: