Հայերեն


«Դաշնակներն ու կոմունիստները կարող են նստել, չենք խփի»․ ի՞նչ ցուցմունք է տվել Հերմինե Նաղդալյանը հոկտեմբերի 27-ի գործով

Քաղաքականություն

Մոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության հերթական տարելիցը: Այս կապակցությամբ Politik.am-ը ներկայացնելու է քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները, որոնք, կարծում ենք, կհետաքրքրեն նաև մեր ընթերցողներին:
Ստորև ներկայացնում ենք 1995 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ՝ Դ. Վեքիլյանը:

Հերմինե Միքայելի Նաղդալյան
02.11.1999 տուժողի հարցաքննություն
ԱԺ պատգամավոր
քննիչ՝ Դ. Վեքիլյան

27.10.99թ. ես եկել եմ խորհրդարան ժամը 15.40-ին քանի որ որդիս հիվանդ էր: Ես մտնելով դահլիճ նստեցի իմ մշտական տեղում երրորդ շարքի հինգերրորդ աթոռին: Իմ կողքին սովորաբար նստում են Ուլիխանյան Ղուկասը և Կետիկյան Արայիկը, որոնք այդ ժամանակ տեղում չէին և ես իրենց այդ օրը ընդհանրապես չեմ տեսել: Իրենցից հետո մեր շարքում նստած էր Խուդաբաշյան Էմման և Բադեյան Մանվելը և սկսվում էր լայն ՙպռախոդը՚: Իմ առջևում նստած էին Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, որոնցից հետո Սահակյան Գալուստը, Մինասյան Գագիկը և Վարդան Խաչատրյանը, որքան հիշում եմ նշված բոլոր պատգամավորները տեղում էին: Ինձանից դեպի աջ, նեղ ՙպրախոդից՚ հետո երրորդ շարքում նստած էին Թումանյան Սամվելը և պետք է նստած լիներ Եղիազարյան Գուրգենը, որը բացակայում էր: Իրենց առջևում ձախից աջ նստած էին Էդմոնդ Ծատուրյանը, Ենգոյան Ռոբերտը
գ.թ. 27
Վերջիններիս կողքին նույն շարքում եզրային երկու տեղերում համաձայն գործող կարգի նստած էին նախարարները Ազգային Անվտանգության փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավար նախարար Շահեն Կարամանուկյանը:…/ոչ պետքական-Ռ.Ս./……. Նշված օրը 4.30-ի նիստը սկսվում է հարց ու պատասխանով, որի ընթացքում առաջինը վերընթերցեցին պատգամավորներից ինչ որ մեկի գրավոր հարցը որից հետո եղանելի հարց էր:
գ.թ. 27 հ. երես
/նկարագրում է հարց ու պատասխանները/
գ.թ.28
Այդ պահին /մինչ այդ նկարագրել էր, որ խոսում է ֆին նախարար Լևոն Բարխուդարյանը/ առջևի աջ դուռը հանկարծակի շատ կտրուկ բացվեց և ես տեսա սկզբում ավտոմատի փողը, հետո տեսա մի երիտասարդի, որի հագին սպիտակ անձրևանոց էր: Նա մտնելուն պես, գրեթե միաժամանակ սկսեց հայհոյանքներ արձակել և կրակահերթեր, փողը ուղղելով վարչապետի վրա: Այդ կրակոցների ժամանակ գնդակներից մեկը նաև դիպչեց իմ աջ ուսին: Ես մի քանի վայրկյան դեռևս նստած էի ներս մտնողների ուղղությամբ և տեսա, որ նաև երկրորդ տղամարդը կար առաջին ներս մտնողի կողքին և որը նույնպես զինված էր և կրակահերթ էր արձակում վարչապետի և դահլիճի ուղղությամբ: Ես տեսա, որ դահլիճում բոլորը պառկել էին սեղանների տակ, իսկ կրակոցները և բղավոցները շարունակվում էին: Իմ աջ թևս ամբողջովին թուլացել էր և մարմինս կամաց սահելով նստարանի վրայից իջնում էր դեպի հատակ: Ես աջ ձեռքով բռնվում էի, որպեսզի չընկնեմ: Մեկ, երկու անգամ դա ինձ հաջողվեց: Այդ ընթացքում ես տեսա պատգամավոր Էդմոնդ Ծատուրյանին, որը նստած էր իր տեղում: Գետնին, «պրախոդի» մեջ ես տեսա Հենրիկ Աբրահամյանին, որը ընկած էր դեմքով դեպի հատակը և
գ.թ. 28 հ. երես
չէր շարժվում: Ես տեսա նաև Քոթանյան Միքայելին, որը թուլացած, ընկած էր իր աթոռի վրա, գլուխը դեպի հետ և ցածր ձայնով տնքոցներ էր արձակում գունատ էր: Ես առաջին կրակոցներից հետո նկատեցի, որ նախագահությունում, ուր նստած էին Կ.Դեմիրճյանը և Յուրի Բախշյանը, մարդ չէր երևում: Մինչև իմ վայր ընկնելը ես նկատեցի զինված տղամարդկանցից մուգ հագուստովին, որը բարձրանում էր նախագահության հարթակի վրա: Հետագայում արդեն ես նկատեցի, որ այդ նույն երիտասարդը արդեն նստած է նախագահության սեղանի ետևում, աջ կողմում և ինչ որ բաներ էր խոսում: Այդ ժամանակ փաստորեն ես ընկած տեղից նստել էի իմ տեղը և նկատեցի, որ հաջորդ զինված երիտասարդը, սպիտակ անձրևանոցով ման էր գալիս շարքերի միջով և կրակահերթ էր արձակում դեպի պատերը և առաստաղը: Նա բարձրաձայն ասաց, որ ՙդաշնակները՚ և ՙկոմունիստները՚ կարող են նստել, մենք հոմ չենք եկել ձեզ սպանելու, մենք էս տականքի, տականքների դեմ ենք ելել, պարոն Հակոբյան, դուք ինչի եք մտել սեղանի տակ, դուրս եկեք, մենք ձեզ բան չենք անի: Խոսափողի մոտ մինչև կրակոցները կանգնած Ֆրունզե Խառատյանը, որը կրակոցներից հետո
գ.թ. 29
փախել և մտել էր մեր սեղանի տակ: Էմմա Խուդաբաշյանը լսելով սպիտակ անձրևանոցով երիտասարդի ասածը, ասաց, որ. «դու կոմունիստ էս, վեր կաց նստի»: Ես լսելով այդ չթողեցի որպեսզի Ֆ. Խառատյանը վեր կանա, քանի որ վստահ չէի, որ իր վրա չէին կրակի: Այդ ընթացքում ես մի պահ բարձրացրեցի գլուխս և սեղանի ետևից նկատեցի, որ դահլիճի ձախ անկյունում գտնվող համակարգչի մոտ կանգնած էր մուգ հագուստով երիտասարդը և փորձում էր հեռախոսազանգեր անել: Քանի որ այդ հեռախոսը քաղաքային ցանց է դուրս գալիս ՙ9՚ թիվը հավաքելուց հետո, ես ենթադրեցի որ նա չգիտի այդ մասին և չի կարողանում զանգահարել: Սպիտակ անձրևանոցով երիտասարդը պատգամավորներից մեկի ձեռքի հեռախոսը վերցնելով, ավելի ճիշտ դա ստույգ չեմ կարող ասել, թե որ մի տղան էր, բայց քանի որ ես ընկած էի արդեն, ապա լսեցի որ հեռախոսազանգեր է կատարում: Մասնավորապես առաջին երեք զանգը անանուն էին և այդ երիտասարդը խոսելով ասում էր, որ փրջոտին սատկացրել է, տականքին սատկացրել է, իր գործը ավարտել է, պրծել է, վերջացրել է: Այդպիսի անանուն առնվազը երեք զանգ եղավ, որից հետո նույն երիտասարդի ձայնը լսելով ես հասկացա, որ նա ինչ որ Տիգրանի, ավելի ճիշտ Տիկոյի, «գալուբոյ» Տիկոյի հեռախոսահամար է ուզում հիշել, ասում էր
գ.թ. 29 հ. երես
«ոնց ա ետ Տիկոյի ետ «գալուբոյի» համարը»: Նա ինչ որ թվեր էր արտասանում և չէր կարողանում, իմ կարծիքով հիշել իրեն պետքական համարը: Իմ հաշվարկով դահլիճում կրակոցներից հետո մնացել է մոտ 30 րոպե, որի ընթացքում երկու անգամ ընկել և որից նստել եմ տեղս: Մինչև երկրորդ անգամ ընկնելը ես նկատել էի երկու զինված տղամարդու, որոնք մտան առաջինը դահլիճ և սկսեցին կրակել: Մեկը սպիտակ անձրևանոցով էր, մյուսը զամշատիպի մուգ կապույտ բաճկոնով: Երկրորդ անգամ նստելուց հետո, ես նկատեցի նաև մի բեղավոր երիտասարդի, որը կանգնած էր նախագահի հանգստի սենյակ տանող դռան մոտ աստիճանների վրա և ձեռքին նույնպես ավտոմատ կար: Այդ ////// ես ձայն լսեցի, որը ասաց «զանգեք դուրս, ասեք որ մեզ վրա չհարձակվեն, չկրակեն, թե չէ այստեղ նստածներին բոլորին պատանդ ենք վերցրել և կսպանենք՚: Ես դա լսելով ենթադրեցի, որ զինվածներին արդեն հայտնել են, որ դրսում մարդիկ են հավաքվում: Մինչ այդ ես լսեցի նաև ձայն, որը ասաց. «այդտեղ պտի ատրճանակներ լինեն, հավաքի տես ում մոտ կա»: Երկրորդ անգամ երբ ես կարողացա նստել և նկատեցի այդ բեղավորին կրակոցները նոր էին դադարել: Այդ ժամանակ ես զարմանքով նկատեցի պատգամավոր Անդրանիկ Մարգարյանին, որը շատ համարձակ
գ.թ. 30
կանգնած խոսում էր «բեղավորի» և սպիտակ պլաշով տղայի հետ, ասելով. «տղեք, դահլիճում վիրավորները շատ են, պետք է օգնություն ցույց տալ», խոսքի մեջ նա դեմքը դեպի մեզ ուղղեց, հարցնելով ինչ է պատահել քեզ, և ես պատասխանեցի, ձեռքով ցույց տալով, որ աջ ձեռքս, ուսս վիրավորվել է: Ա. Մանուկյանը /սխալվել է, պիտի գրեր Մարգարյանը/ շարունակեց, ասելով, որ վիրավորներին և կանանց պետք է դահլիճից դուրս թողնել: Միանգամից դրանից հետո Է. Ծատուրյանը ձեռքը բարձրացնեով, որը ամբողջովին արյունոտ էր, ասաց. «տղեք արյունաքամ եմ լինում, ոտքերս էլ չի աշխատում»: «Բեղավորը» պատասխանեց, որ վիրավորները թող հինգ րոպե համբերեն, շտապ օգնություն կկանչենք: Վերջինս դիմելով Ծատուրյանին և տեսնելով նրա ձեռքի բջջային հեռախոսը. ՙձեր ձեռքին հեռախոս կա, զանգահարեք, շտապ օգնություն կանչեք՚: Ծատուրյանը օգտվելով առիթից ինչ որ տեղ զանգահարեց և ասաց, որ մեզ վրա կրակել են, կան վիրավորներ: Դա նկատեց «բեղավորը» և ավտոմատով ինչ որ շարժում կատարեց Ծատուրյանի ուղղությամբ: Ծատուրյանը, կարծես հանձնվելով ասաց. «անջատել եմ, անջատել եմ»: Այդ խոսակցության ժամանակ ես հասկացա, որ այդ «բեղավորը» և սպիտակ պլաշովը դեմ չեն, որ վիրավորները դուրս գան: Ես և Էմմա Խուդաբաշյանը շարքերի միջի նեղ ՙպրախոդով կամաց գնացինք դեպի
գ.թ. 30 հ. երես
դուռը: Անմիջապես դռան խոռոչի մեջ ես նկատեցի մի տղամարդու, որին մինչ այդ չէի տեսել, նրա հագին սպիտակավուն պլաշ էր, իսկ ձեռքին ավտոմատ, որքան հիշում եմ ղզակոթով: Դռան խոռոչից մենք նկատեցինք, որ այդ տղամարդը ֆոյեի կողմից օդ է կրակում: Նա մոտեցավ մեզ և հարցրեց ուր ենք գնում: Է. Խուդաբաշյանը խնդրանքի տոնով ասաց, որ դուրս ենք գնում, որ ասենք ձեր վրա չկրակեն: Նա մեզ ասաց գնացեք և մենք գնացինք ………../նկարագրում է ինչպես գնացին/:
գ.թ. 31
մեզ ընդառաջ վազելով գալիս էին Հայկ Հարությունյանը, Աշոտ Ղահրամանյանը, Տիգրան Հոկոբյանը, Վլադիմիր Գասպարյանը և այլ մարդիկ: Ինձ բազմաթիվ հարցեր տվեցին, ես պատասխանեցի, որ վարչապետը մահացել է, ԱԺ նախագահի մասին չկարողացա պատասխանել, քանի որ ինքս չգիտեի: Դրանից հետո ինձ շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին երրորդ կլինիկական հիվանդանոց:
Հարց: Վարչապետ Վ.Սարգսյանի կողքին կրակոցներին նախորդող պահին ով էր նստած և հետագայում ով մնաց նստած իսկ ով տեղափոխվեց կամ թաքնվեց այլ տեղ:
Պատասխան: Անմիջապես վարչապետի կողքին նստած էր Խոսրով Հարությունյանը, որը կրակոցներից հետո, ես նկատեցի, տեղափոխվել էր մեկ աթոռ այն կողմ և նստած մնացել: Անգամ նկատել եմ, որ սպիտակավուն պլաշով և ավտոմատով երիտասարդը ասաց. «պարոն Հարությունյան բա չէիք մտածում, որ մի օր կգան կասեն էս ինչ եք անում»: Վարչապետի հետևը աջից ձախ նստած էին Ծատուրյանը, Ռ. Ենգոյանը, Գրիգորյան Գրիգորը և Շ. Կարամանուկյանը: Կրակոցներից հետո, երբ ես դուրս էի գալիս դահլիճից, նկատեցի նստած
գ.թ. 31 հ. երես
Ծատուրյանին, սակայն ոչ մեկին մնացածից չնկատեցի, կարող է պատահի պառկած էին: Գուրգեն Եղիազարյանը ընդհանրապես նիստի չէր մասնակցել: Հաջորդ, երրորդ շարքում Ս. Թումանյանը, որը սեղանի հետևն էր թաքնված, Գ. Եղիազարյանը որը բացակայում էր նիստին և Ռ. Տոնոյանը և Լ.Պետրոսյանը, որոնց ես կրակոցներից հետո նույնպես չեմ տեսել:
Հարց: Զինված մարդկանց թե հեռախոսային, թե միմյանց միջև ծավալված խոսակցությունների ժամանակ ինչպիսի անուններ են եղել:
Պատասխան: Ես լսել եմ «Տիկոն» անունը ինչպես արդեն նշել եմ, «Վռամ», հավանաբար հեռախոսազրույցի ժամանակ «Հրանտ», լսել եմ նաև «Կարեն» անունը:

Ցուցմունքը գրված է իմ պատմածով, ճիշտ է:
Հ. Նաղդալյան

Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
Ամենադիտված