Հայերեն


«Երանոսյանից, Շմայսից ու Մանվելից հեռու կմնաս»․ ինչ է պատմում ազատամարտիկը կռվի տարիների մասին

Հասարակություն

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը սոցկայքի իր էջում գրել է.

1994 թվականի փետրվարն էր:

Արցախում ծանր ժամանակներ էին:
     Մարտակերտի ճակատում մարտեր էին ընթանում:
     Արցախում կար նաև սննդամթերքի պակաս:

Ծանր կոնտուզիայից հետո աջ ականջիս լսողությունը չէր վերականգնվում: Շարունակում էի բուժումներ ընդունել:
     Կրտսեր եղբայրս՝ Հայկը Մարտակերտում էր՝ հինգերորդ բրիգադում: Ավագ եղբայրս՝ Զորիկը Նախիջևանի սահմանում էր:
     Սահմանից վերադարձած տղաների հետ որոշեցինք սննդամթերք հավաքել Արցախի համար:
     Երկու օրվա ընթացքում մի մեծ մեքենա սննդամթերք հավաքեցինք: 
     Հայաստանում էլ վիճակը լավ չէր, բայց մարդիկ մեծ սիրով էին բաժին հանում պատերազմի մեջ գտնվող Արցախցիներին: 
     Մնում էր մեքենայի համար վառելիք ճարել, որպեսզի կարողանայինք բեռը հասցնել Արցախ:
     Տղաներով դիմեցինք Արթիկի գործկոմի նախագահին, որն էլ ասաց, որ իրենց պատվիրակությունը հաջորդ օրը պատրաստվում է մեկնել Մարտակերտ՝ Արթիկից եռամսյա հավաքներին մասնակցող տղաներին այցելության և իրենք ուրախ կլինեն, որ մեր հավաքած սննդամթերքն էլ տարվի Մարտակերտ և մեզ վառելիք տրամադրեցին:

Հաջորդ առավոտ ճանապարհ ընկանք:
     Պատվիրակության մեջ էին Արթիկի գործկոմի նախագահ Պետրոս Մակեյանը, Արթիկի դատախազը, ԿԳԲ-ի պետը, մի քանի հիմնարկների ղեկավարներ և լրագրողներ: 
     Ճանապարհին՝ Ստեփանակերտում մեզ միացան նաև Պարգև սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը: 
     Մինչև իրիկուն հազիվ հասանք Մարտակերտ:
     Գիշերելու համար մեզ տարան Մեծ Շեն գյուղի դպրոց:
     Պատվիրակության ղեկավար կազմին անկողնային պարագաներ տվեցին:
     Մեզ ոչինչ չտվեցին: Ստիպված քնեցինք տախտակներով սարքած չոր նառերի վրա:
     Նախաճաշից հետո դուրս եկա գյուղամեջ : 
     Զինված երկու հոգի մոտեցան և զգուշացրեցին, որ այսինչ ուղղությամբ չի կարելի գնալ, քանի որ այնտեղ Մանվելի շտաբն է:
     Շտաբին մոտենալ հնարավոր չէր, քանի որ այն պաշտպանված էր եռակի օղակով:

Վերադարձա դպրոց:
     Դպրոցի ճանապարհին հանդիպեցի երկար մորուքով մի երիտասարդի, ում դեռ մի տարի առաջ Լաչինի միջանցքի հարավային սահմանների ԿՈԲՐԱ կոչվող դիրքերում էի հանդիպել:
     Բարևելուց և ողջագուրվելուց հետո երկար զրույցի բռնվեցինք:
     Հրաչին ասացի, որ ուզում եմ կրտսեր եղբորս տեսնել, որը ծառայում է Մասիսի գումարտակում:
     Հրաչը ձայնը ցածրացնելով և զգուշավոր շուրջը նայելով ասաց.
     - Ինքնուրույն ոչինչ չնախաձեռնես: Մանվելից, Շմայսից և Լյովայից (Երանոսյան) աշխատիր հեռու մնալ: Դրանցից մարդկային ոչինչ չսպասես: Եթե ուզում ես եղբորդ տեսնել, ապա փորձիր գտնել Մասիսի գումարտակի հրամանատար Լյովային: Ամբողջ հրամկազմի մեջ միակ նորմալ մարդն է:
     Մասիսի Լյովային գտնել չհաջողվեց: Միակ բանը որ իմացա, Լյովան ջրամբարի պատվարի կողմերն էր, որտեղ և եղբայրս էր:
     Դպրոցի մոտ վեց հոգի, քաղաքացիական հագուստներով, ինչ որ գործ էին անում:
     Ինձ տեսնելով՝ նրանցից մեկը մոտեցավ:
     Մի քիչ երկար նայելուց հետո հարցրեց.
     - Մանթաշի՞ց ես:
     - Այո,- պատասխանեցի ես,- մենք ծանո՞թ ենք:
     - Ոչ, բայց ես Ձեզ տեսել եմ գյուղում: Մայրս Մանթաշից է: Ես Չախոյան Լևոնի թոռն եմ:
     - ՈՒրախ եմ,- ասացի ես և սեղմեցի նրա ձեռքը:

Երիտասարդի անունը Արամ էր:
     Արամը պատմեց, որ ինքը, իր Կամազով Փարաքարի խաչմերուկից անցնելիս է եղել, երբ նրան կանգնեցրել են Շմայսը և իր տղաները:
     Ավտոմատները նրա վրա պահելով, նրան իջեցրել են մեքենայի ղեկից, մեկը նստել է Արամի մեքենայի ղեկին և մեքենան տարել են զորամասերից մեկի պահեստ: 
     Զինամթերք բառնալուց հետո ևս հինգ մեքենաների հետ շարժվում են դեպի Մարտակերտ:
     Արամի խնդրանքներին, որ թույլ տան գոնե զանգ տա տուն և ասի, որ ինքը մեկնում է Արցախ, Շմայսը միայն ցինիկորեն ծիծաղել է և թույլ չի տվել զանգել:
     Արամը և իր հետ եկած վարորդները արդեն 16 օր Մարտակերտում էին և ոչ մեկի ընտանիքի անդամները չգիտեին, թե որտեղ են նրանք:
     Նա երկար պատմում էր, թե ինչ դաժան վերաբերմունքի և նվաստացումների են իրենց ենթարկում: 
     Վերջին պահին նա նկատելով դեպի մեր կողմ եկող մեկին, վազելով վերցրեց բահը և շարունակեց աշխատել:
     Իմ հարցին, թե ո՞վ է եկողը, նա շշուկով ասաց.
     - Սա Շմայսի մոտ ծեծող է աշխատում:
     Սննդամթերքը ուզում էինք բաժանել ժողովրդին, բայց Շմայս եկավ և շատ չոր և կոպիտ տոնով ասաց, որ մեքենան բեռնաթափենք իրենց պահեստներում:
     Գիշերը նորից մնացինք Մեծ Շենի դպրոցում: 
     Չոր տախտակների վրա քնել չէր լինում: 
     Բացի այդ, երկար մտածում էի լսածներիս վրա և հավատս չէր գալիս, որ այս ամենը տեղի էր ունենում մեր հողի վրա:

Գիշերվա կեսին բարձր աղմուկ լսեցի:
     Երանոսյան Լյովան և էլի երեք հոգի բարձր ձայնով հռհռում էին կողքի սենյակում:
     Նրանցից մեկը գոռաց, որ վարորդներից մեկը իրեն ջուր բերի:
     Վարորդը դույլը և բաժակը տարավ նրա մոտ:
     Սա վերցրեց բաժակը և կես կում անելուց հետո բաժակի ջուրը շփեց վարորդի դեմքին: Հետո մոտենալով վարորդին դույլով ջուրը լցրեց նրա գլխին ու գոռաց.
     - Քեզ չե՞մ ասել, որ գիշերվա համար ինձ էն վերևի աղբյուրի ջրից բերես:
     Թրջված և մինչև հոգու խորքը վիրավորված վարորդը վերցրեց դույլը և լուռ դուրս եկավ:
     Ես և ևս երկու հոգի մեր խմբից որոշեցինք միջամտել, բայց մյուս վարորդները վախվորած մեզ ետ պահեցին, ասելով, թե դրանց վիճակը չե՞ք տեսնում, ուռած են, հեռու մնացեք:

Առավոտյան մոտեցա Երանոսյան Լյովային, որը Մեծ Շենի պարետն էր և ասացի, որ եղբայրս Մատաղիսի պլատինի մոտի դիրքերում է: Ասացի, որ ես էլ եմ ազատամարտիկ 
     և խնդրեցի, որ օգնի տեսնեմ եղբորս:
     Սա մի գոռոզ հայացք գցեց վրաս և ասաց.
     - Սա քո գիտեցած սահմանը չէ: Այստեղ քո իմացած օրենքները չեն գործում: ՍԱ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՂՆ Է:
     ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆ ՄԱՆՎԵԼԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ:

Ես ուզում էի շարունակել, բայց չգիտես որտեղից հայտնվեց Մասիսցի Հրաչը և ասաց.
     - Ես քեզ արդեն զգուշացրել էի: Դու խելքդ հացի հե՞տ ես կերել, որ փորձում ես սրանց հետ վիճել: Քո գնալուց հետո սրանք կարող են եղբորդ էլ վնասել:

Հաջորդ օրվա ապարդյուն փորձերից հետո արդեն պատրաստվում էինք վերադառնալ , երբ մի քանի վայրկյանով ինձ մոտեցավ վարորդ Արամը և ինձ մի թուղթ տվեց, որի վրա իր տան հեռախոսի համարն էր և խնդրեց, որ Երևան հասնելուց հետո զանգեմ և կնոջը տեղեկացնեմ, որ ինքը Մարտակերտում է և ողջ - առողջ է: Բայց նաև խնդրեց, որ մանրամասներ չպատմեմ:

Եղեգնաձորի մուտքի մոտ մի զորամաս կար, որը նախկին Գյուղտեխնիկայի շենքն էր: Այդ զորամասում էլ, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում էր ավագ եղբայրս՝ Զորիկը:
     Կրտսեր եղբորս՝ Հայկին չտեսնելու փաստը շատ էր գցել տրամադրությունս և որոշեցի գոնե Զորիկին հանդիպել: 
     Մտա ԿՊՊ, բայց այնտեղ էլ իմացա, որ Զորիկը Խաչիկ գյուղի դիրքերում է:

Երեկոյան հասանք Երևան և առաջին գործը որ արեցի, Արամի տուն զանգելն էր: Շատ կարճ ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպե միայն հեկեկոց էի լսում և միայն վերջում արցունքների ու հեկեկոցի միջից լսեցի ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բառը:

Այսպես, Շմայսների և երանոսյանլյովաների պատճառով չկարողացա տեսնել եղբորս:
     Հրադադարից 12 օր առաջ՝ 1994-ի ապրիլի 28-ին Հայկը զոհվեց:
     Հետագայում իմացա, որ զոհվել էր նաև Մասիսցի Հրաչը:

Հ.Գ.

Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի:
     Երկիրապահում է աշխատում:
     Ինձ հանդիմանում էր, որ ես չեմ շփվում ԵԿՄ-ի հետ և իմ երեխաներին չեմ ուղարկում ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ միջոցառումներին:
     Ես ասացի, որ կատակով այն անվանում եմ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՎԵԼԻԿՆԵՐԻ ԵՎ ՇՄԱՅՍԻԿՆԵՐԻ ԿՈՒՐՍԵՐ:
     Իմ հարցին, թե ի՞նչ են անելու նրանք այդ միջոցառումներին, նա պատասխանեց, որ ԶՈՐԱՎԱՐԻ գալու օրերին մի քանի երգեր են երգելու, դրա դիմաց ամառվա մի ամիսը կարող են անվճար ճամբար գնալ:

Չէ, այսքան տարի առանց ճամբարի յոլա ենք գնացել, էլի կգնանք...»:

 
 
Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված