Հայտնիները՝ «Շանթ TV»-ի 24-ամյակին․ լուսանկարներ
Life«Շանթ» հեռուստաընկերությունն օրերս իր գործունեության 24-ամյակի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել` աշխատակիցների, այդ թվում՝ հայտնի ու սիրված դերասանների, հաղորդավարների, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Տոնական երեկոյի ընթացքում կազմակերպվել է ինետարկտիվ շոու, որի միջոցով անձնակազմն ամփոփել է հեռուստաընկերության անցած ողջ ճանապարհը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ «Ժողովրդական երգիչ», «X Factor», «Հայ սուպերսթար» երաժշտական մրցույթների մասնակիցները եւ իրենց կատարումներով շնորհավորել հարազատ դարձած ալիքին:
«Շանթ»-ի ողջ աշխատակազմին տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով՝ տոնական տորթը կտրել է հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը:


