Աղջիկ- ոստիկանները գայթակղիչ հագուստով են աշխատանքի դուրս գալիս՝ հանուն զբոսաշրջիկների․ տեսանյութ
ԱշխարհԼիբանանի քաղաքներից մեկում աղջիկ- ոստիկաններին որոշել են գայթակղիչ հանդերձանք հագցնել՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով, հայտնում է RT հեռուստաալիքը։
Երիտասարդ ոստիկանները Բրումմանա քաղաքում շրջում են կարճ սև կիսատաբատով, բաճկոնով ու կարմիր բերետներով։ Նման ակցիայի հեղինակը քաղաքապետն էր, զբոսաշրջիկներին գրավելուց բացի այն նպատակ ունի նաև լավացնել երկրի իմիջը։
«Միջերկրական տարածաշրջանում զբոսաշրջիկների իննսունինը տոկոսը կիսատաբատ է կրում»,- բացատրել է Բրումաննայի քաղաքապետ Պյեր Աշկարը։ «Մենք ուզում ենք փոխել Արևմուտքում Լիբանանի մասին մռայլ պատկերացումը»,- հավելել է նա։