Քարդաշյանի քրոջը «բռնացրել են» սիրեկանի հետ՝ Իտալիայում․ լուսանկարներ
LifeՔարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, Իտալիա է ժամանել։ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղին տեսել են Կապրի կղզում իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։

39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին տեսել են ծովային զբոսանքի ժամանակ։


Քորթնին բիկինիով էր։

Իսկ Յունեսը նրան ինչ-որ բան էր պատմում։

Նշենք, որ զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։