Հայերեն


«Արա էս ինչ ա դառե էս երկիրը»

Հասարակություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

Վերջերս մի տեղ կարդացի` ամենադժվար բանը Լոս Անջելեսի հայության շրջանում Հայաստանի մասին որեւէ լավ բան ասելն է: Բնական է, այնտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել վերջին 25 տարում. այդ մարդկանց հոգեկան վերքերն ու նեղվածությունն իրենց արտահայտությունն են գտնում աշխարհընկալման մեջ: Մի մասն այդ ընթացքում խորապես անտարբեր է դարձել հայրենիքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ (ինչն ամենավատն է), իսկ նրանք, ովքեր անտարբեր չեն, խիստ բացասաբար են տրամադրված ոչ միայն իշխանության, այլեւ երկրի հանդեպ: Վիրտուալ տարածքներում Հայաստանից գնացածների տրամադրություններն, իմ կարծիքով, գերիշխում են: Այդ մտածողությունը, որը տարածված է, բնականաբար, ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ բազմաթիվ այլ հայաշատ վայրերում, նաեւ Հայաստանում, ունի հետաքրքիր դրսեւորումներ, որի պայմանական անունը կարելի է դնել՝ «միայն Հայաստանում»: Գովազդային տեքստերում նման դարձվածքներն ունեն խիստ ընդգծված դրական երանգ, իսկ «աբիժնիկական» տեքստերում՝ խիստ բացասական: Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»: Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում: Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»: Տեղեկացնեմ, որ այլ երկրների փողոցներում նույնպես մարդիկ իրար դանակահարում են, իրար վրա կրակում են, հարձակվում են ոստիկանական բաժանմունքների վրա, թալանում են խանութներ եւ բանկոմատներ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանն այս առումով միակն է ու անկրկնելին, ապա չարաչար սխալվում է: Իհարկե, ցանկալի է, որ աշխարհի ոչ մի փողոցում հանցագործություններ չկատարվեն, բայց դա, ինձ թվում է, ուտոպիա է: Համենայնդեպս, ասեմ, որ ամբողջ աշխարհում լինում են երկրաշարժեր, ջրհեղեղներ, ցունամիներ եւ փոթորիկներ: Աշխարհի շատ վայրերում ձմռանը ձյուն է գալիս: Լոս Անջելեսում, որքան գիտեմ, չի գալիս: …Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ներկայիս վիճակի մասին «Մեդիամաքսին» հարցազրույց էր տվել, որում անկեղծորեն իր մտահոգություններն էր հայտնել: Վարդանյանի կարծիքով՝ այն քաղաքական եւ տնտեսական մոդելը, որով ապրում է մեր երկիրը, իրեն սպառել է: Կարելի է համաձայնել եւ չհամաձայնել այդ գնահատականի հետ, բայց հիմնական քննադատությունը, որը Ռուբեն Վարդանյանի հոդվածի հանդեպ ներկայացվում է վիրտուալ տարածքում, մոտավորապես հետեւյալն է՝ ինչո՞ւ դրանում չկան հայհոյանքներ իշխանությունների հասցեին:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված