Քրեական աշխարհի դեմ պատերազմ է հայտարարված
Հասարակություն
Փաստաբան Նորայր Նորիկանը ողջունում է ոստիկանության կողմից հանցավոր աշխարհում օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ հավաքը:
«Դա նոր իրողություն է, նախադեպը չունեցող իրադարձություն է: Ուրախ կլինենք, որ այդ պայքարը գնա մինչև վերջ: Հնացավոր աշխարհի ներկայացուցիչները պետք է գտնվեն իրավապահ համակարգի հսոկողության տակ: Քրեածին էլեմետները սերտաճած էին պետության և տեղական ինքնակառավարման համակարգ, անգամ օրենսդիր իշխանություն էին ներթափանցել և նրանք փորձում էին ազդել պետական քաղաքականոթյան վրա: Դա մեր հասարակության և պետության ողբերգությունն է: Նրանց հետ պետք է տարվի հատուկ աշխատանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց փաստաբանը:
Նորիկյանի կարծիքով՝ քրեակատարողական հիմնարկներում ևս պետք է աշխատանք տարվի, որպեսզի դատապարտյալները ազատ արձակվելուց հետո չվերադառնան հանցավոր աշխարհի արժեքներով: