Գարի Մելքանյանը ողջ–ողջ այրվել է ՃՏՊ–ում (տեսանյութ)
ԱշխարհՄոսկվայի Կուտուզովի պողոտայում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մահացել է երեք մարդ։
Ինչպես հայտնում է versia.ru–ն, հայտնի են դարձել ՃՏՊ հետևանքով մահացած 22–ամյա Ռահմաթուլահ Գաջիևի մասին տեղեկություններ։
Ըստ 112 տելեգրամ ալիքի, նա հաճախակի խախտում էր ճանապարհային կանոնները։ Mercedes-Benz–ի վարորդը դաղստանցի էր։ Ալիքը նշում է, որ հայտնի չէ, թե ինչով էր նա զբաղվում։ Ներկա պահին հայտնի է, որ նա տասնյակ չվաճարված տուգանքների ծանուցումներ ուներ։ Գաջիևը վարում էր թանքարժեք մեքենա։ Ըստ ալիքի, այն մեքենայի արժեքը, որը նա վարել է վերջին օրը, սկսվում է 6,5 մլն ռուբլիից։ ՃՏՊ–ի մյուս զոհ է դարձել Գաջիևի ուղևոր` 21–ամյա Գարի Մելքանյանը, ով մահացել է տեղում։
Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ, մեքենան, որն ընթանում էր 200 կմ/ ժամում արագությամբ, բախվել է միկրոավտոբուսին, ինչից հետո կրակ է բռնկվել։ Երիտասարդները, ովքեր չէին կարողացել դուրս գալ մեքենայից, վառվել են տեղում։ Մահացել է նաև հետիոտը, ում հարվածել է Mercedes–ը։
Ընդհանուր առմամբ, ՃՏՊ–ի հետևանքով վնասվել է 5 մեքենա։ Տուժել են նաև 2 քաղաքացիներ, ովքեր ՃՏՊ–ի պահին գտնվել են Fiat մաքնիշի միկրոավտոբուսում։ Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր