Կապշեք, երբ իմանաք՝ ինչի համար է շվեդական կառավարությունը 1 ժամ ընդմիջում տրամադրել աշխատողներին
ԱշխարհՇվեդիան իր ազգաբնակչության վերաբերյալ հոգատարության զարմանալի օրինակ է ցույց տալիս: Երկրի հյուսիսի քաղաքներից մեկում ուզում են նոր օրենք մտցնել՝ բնակիչներին տալով ընդմիջման հնարավորություն՝ սեռական հարաբերության համար: Տեղի բնակիչներն օրենքի հաստատումից հետո կկարողանան մեկ ժամով գնալ տուն և սեր անել իրենց սիրեցյալների հետ: Այդ մեկ ժամը նրանք կվարձատրվեն:
Այս առաջարկը պատկանում է Էվերտուրենո քաղաքի քաղխորհրդի 42-ամյա անդամ Պեր-Էրիկ Մուսկուսին: Նա բերում է համոզիչ փաստարկներ, նախ՝ սեքսն առողջարար է, երկրորդ՝ ժամանակակից կյանքում զույգերը չեն հասցնում իրար բավականաչափ ժամանակ հատկացնել: Օրինագծի հեղինակը խոստովանում է, որ ճիշտ է, անհնար կլինի ստուգել՝ իրոք աշխատակիցներն այդ մեկ ժամը հատկացնում են սեքսին, թե այլ հաճույքներին, բայց, այնուամենայնիվ, ղեկավարները պետք է վստահեն իրենց աշխատակիցներին: