Թուրք - գեներալ Մանվելի ու ՀՀԿ-ի փրկությունը` ամենատարբեր իրավիճակներում
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ | ՀՀԿ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը: Գյուղապետը գեներալի եղբոր որդին է՝ Զարզանդ Գրիգորյանը: Մանվելը «չունի» իր եղբոր որդիների հետ, որոնցից մեկն էլ պատգամավոր է եղել՝ Հրանտ Գրիգորյանը:
Այս առումով, Արշալույս գյուղում ուշագրավ իրավիճակ է եղել. Գյուղը Մանվելի «կալվածքն» էր, բայց գյուղապետը իր եղբոր որդին է հեռավոր 1997 թվականից, որի հետ չունի: Արդյոք գյուղացիներն են ի հեճուկս Մանվելի ընտրել նրան, թե գերդաստանը այսպես ասած քաղաքական խաղ է խաղացել առանձին վերցված մի գյուղում:
Համենայնդեպս, գյուղացիները երեւում է կուշտ են թե Մանվելից, թե նրա եղբորորդուց, թե նրա գերդաստանից, տասնամյակից ավելի անարժանապատիվ գոյությունից, վայրենի բարքերից հետո:
Ինքը գյուղապետն այս օրերին հետ չի մնում ՀՀԿ-ի իր կուսակիցներից եւ «ուրանում» է գեներալին, նշելով այն հանգամանքը, որ Մանվելի հետ հարաբերություններ ու շփումներ չկան: Ընդ որում, պատճառն առավել քան հետաքրքիր է՝ Զարզանդն ասում է, թե Մանվելի հետ հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ նա իրեն թուրք է ասել:
մանրամասն՝ կայքում