Ինչ կապ ունի ինտելեկտը քաշի հետ․ գիտնականները հերթական բացահայտումն են արել
LifeՎերջերս ամերիկացի մասնագետները հայտարարել են, որ ճարպակալմամբ տառապող մարդիկ պակաս խելացի են, քան մարդիկ, որոնց քաշը նորմայի սահմաններում է։
Գիտնականները նման եզրակացության հանգել են հետազոտության շնորհիվ, որի ընթացքում ավելորդ քաշ ունեցող մարդկանց գլխուղեղում ստուգվել է գորշ և սպիտակ նյութերի քանակը։
Աշխատանքը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող կամավորների շրջանում այդ նյութերը զգալիորեն ավելի քիչ են, ինչը չի կարելի ասել նորմալ քաշ ունեցողների մասին։ Դա է ապացուցում փաստը, որ գեր մարդիկ առավել իմպուլսիվ և անհավասարակշռված են։
Գիտափորձին 32 մարդ է մասնակցել՝ 16 կին և 16 տղամարդ։