Սուրենյանը նորություններ ունի
Հասարակություն
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի:
Ըստ ԱԻՆ կայքի՝ հունիսի 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 24-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: