Հայերեն


«Ֆիդայական պարի զուռնան քոքելու փոխարեն մենք ավելի լուրջ պատրաստում հանրությանը»․ փոխվարչապետի օգնական

Հասարակություն
Միքայել Նահապետյան
ՀՀ փոխվարչապետի օգնական

Սահմանային իրավիճակի հետ կապված որոշակի խիստ կոնկրետ շրջանակների արձագանքը անկեղծ ասած լավ չեմ հասկանում:

Ի՞նչ ասել է «հանրությանը պատրաստել պատերազմի»:

Կարծում եմ մեր հանրությունը, 2014-ից հատկապես, միշտ նույնչափ պատրաստ է պատերազմի: Այո՝ դա պատրաստության ցածր մակարդակ է, որովհետև զորավարժանքներին չներկայացող, բայց «կռիվ ըլնի՝ առաջինը ես կգնամ» բղավող պիրդուններին չենք դատել հրաման չկատարելու համար: Դա պատրաստության ցածր մակարդակ է, որովհետև քաղպաշտպանական նշանակության գրեթե բոլոր օբյեկտները վարձակալության են տրված ինչ-որ դուքյաններին, որոնք ապամոնտաժել են օդափոխության համակարգերը, խախտել հերմետիկությունը, անհնար դարձրել սննդի և անհրաժեշտ պաշարների պարբերական մատակարարումները: Դա պատրաստության ցածր մակարդակ է, որովհետև մոբիլիզացիայի համակարգումը անհրաժեշտության դեպքում ոչ թե լիազոր պետական մարմնի, այլ անլվա ավտարիտետների կողմից է իրականացվում: Դա պատրաստության ցածր մակարդակ է, որովհետև ցանկացած «Գէ-Էս-Էմ»-ի պետ իր պարտքն է համարում յոթ տարբեր մեխանիզմ գործադրել աճպարարությամբ վառելիքաքսուկային նյութեր յուրացնելու: Դա պատրաստության ցածր մակարդակ է, որովհետև լայնորեն կարծիք է եղել թե ռազմաքաղաքական ղեկավարությունը դավաճան է ու պետք չէ նրանց հրամանները կատարել (ի դեպ ապրիլյան պատերազմում զոհվածների զգալի և հերոսացված մասը չեն կատարել նահանջի հրամանը ու հերոսացվել են հենց դրա համար՝ անուղղակիորեն հաստատելով, որ ռազմաքաղաքական ղեկավարությանը դավաճանական պիտակ կպցնելու միտումը հերոսական է): Դա պատրաստության ցածր մակարդակ է, որովհետև որպես ամբողջություն չի եղել փոխադարձ վստահություն հանրություն-կառավարություն բոլոր առանցքներով:

Եվ հիմա, երբ դուք աղաղակում եք թե իրավակարգ հաստատելու մեր քաղաքական գիծը «շոու է», և պետք է առավատից-երեկո քոքել ֆիդայական պարի զուռնան՝ հաշվի չեք առնում, որ այն ինչ անում ենք հենց հանրությանը վտանգներին պատրաստելու և թիկունքն ամուր զգալու հնարավորություն տալու գործընթաց է:

Մենք հանրության մեջ վստահություն ենք ներշնչում, որ մարդասիրական օգնությունը կհասնի սահմանին և անհրաժեշտության դեպքում պետք է ներից հավաքել: Մենք հանրության մեջ վստահություն ենք ներշնչում, որ փամփուշտները կլինեն այնտեղ որտեղ պետք են և չեն լինի այնտեղ, որտեղ պետք չեն: Որ շտապօգնության ՈւԱԶ-ը չի ուշանա, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի դավաճանի, որ վիրավորների համար գումար կգտնվի և նրանք ստիպված չեն լինի սպասելու պայմանական սերժիվաչոյի «բարեգործությանը», որ բոլորս կկռվենք մեր տեղերում՝ Վարչապետը, փոխվարչապետը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, սոցապնախարարությունը, առողջապահության նախարարությունը... բոլոր-բոլորս կկռվենք այնքան ժամանակ ինչքան ժամանակ պատրաստ է կռվել սահմանին կանգնած զինվորը: Եվ ամենակարևորը՝ մենք ապացուցում ենք, որ հայրենիքի քաղցր պտուղների հերթում կարող ենք կանգնել ամենավերջում, իսկ դառնությունը կուլ տալիս՝ առջևում: Եվ վարչապետի որդին մահվան առաջ հավասար է լինելու այնքան, որքան կոշկակար-վարպետի որդին:

Այ, եթե դուք «հանրությանը պատերազմի պատրաստել» ասելով նկատի ունեք, որ հայտարարենք «Գեներալին բռնողը թուրք է»՝ այ էդտեղ մենք չենք պայմանավորվի: Եվ դա է մեր հիմնական տարբերությունը այս հարցի համատեքստում:

Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված