Հայերեն

«Կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ». Մարիա Չանդիրյանն անկեղծանում է

Life

Լինել տաղանդավոր և ունենալ մեծ աշխատասիրություն. մասնագիտությամբ քաղաքագետ և լեզավաբան Մարիա Չանդիրյանի համար սրանք կարևոր բաղադրիչներ են ցանկացած ոլորտում հաջողելու համար: Պարուհի, դերասանուհի Մարիային հեռուստադիտողներից շատերը բացահայտեցին «Շանթ» հեռուստաընկերության Out Dance սիթքոմի միջոցով:

 

Tert.am Life-ը Մարիայի հետ հետաքրքիր զրույց է ունեցել հեռուստատեսությունում հայտնվելու, երազանքների ու անձնական կյանքի մասին:

 

Մարիան բացահայտեց, որ մորական կողմից իր մեջ նաև ռուսական արմատներ կան: Տատիկի մայրն է ռուս եղել, թեև ասում է՝ արտաքինից որևէ նմանություն չունի նրա հետ:

 

Ինչ վերաբերում է դերասանական հակմանը` նա նկատեց, որ այնիր մեջ դպրոցական տարիքից է դրսևորվել, ավելի ուշ հանդես է եկել մյուզիքլ ժանրում որպես պարուհի-դերասանուհի: Այդ առումով, նրա խոսքով, սիթքոմում նկարահանվելիս դժվարություններ կամ տեսախցիկի առաջ կաշկանդվելու խնդիր չի ունեցել:

 

 

 

 

«Չեմ կարծում, որ պետք է պարտադիր դիպլոմ ունենալ լավը լինելու համար: Ինքնուս մարդիկ մեծ մասամբ ավելի հաջողակ են լինում, որովհետև իրենք չգիտեն կանոններ, չունեն կաղապարներ, այդ ամենը ստացվում է ավելի բնական: Եթե հետագայում ցանկանամ շարունակել աշխատել դերասանի մասնագիտությամբ, ամեն դեպքում, կրթություն կստանամ։ Ներկա պահին տաղանդիս շնորհիվ, կարծում եմ, ինձ մոտ ստացվում է ներկայանալ որպես դերասանուհի: Իմ կրթությունը կապ չունի այն ամենի հետ, ինչով հիմա զբաղված եմ, բայց  ոչ ոք չի ասել, եթե դու պարուհի կամ դերասանուհի ես, պիտի այլ կրթություն չունենաս: Քաղաքագետ-լեզվաբանի մասնագիտությամբ երբևէ չեմ աշխատել: Դա կանեմ այն ժամանակ, երբ մարմինս թույլ չտա պարել»,-ասաց նա:

 

Մարիան Out Dance սիթքոմում ներկայանում է ոչ միայն որպես դերասանուհի, այլև պարային համարների բեմադրիչ: Նա նշեց, որ սիթքոմի խաղընկերների մեծ մասին ճանաչել է մինչև նկարահանումը. «Քանի որ նախագծում մեծ մասամբ հավաքվել են պարողներ, իրար ճանաչում ենք ավելի քան 10 տարի, տարբեր նախագծերում միասին աշխատել ենք: Չեմ կարող ասել, որ կյանքի ընկերներ ենք, բայց մտերմություն ունեցել ենք: Նախագծից իմ ամենամտերիմ ընկերը Հրաչի կերպարը մարմնավորող Կարեն Ճաղարյանն է»:

 

Մարիայի խոսքով` պարուհի դառնալն իր մանկության երազանքն է եղել: Պարել սկսել է 14 տարեկանից: Նա պարի լեզուն սովորեցնում է նաև այլ մարդկանց: Ասում է` բազմաթիվ համագործակցություններ է ունեցել Սիրուշոյի, Արամ MP3, Իվետա Մուկուչյանի, Էրիկի և հայկական շոու-բիզնեսի այլ արտիստների հետ: Այս փուլում, սակայն, պարուհու խոսքով, ավելի շատ ներկայանում է որպես բեմադրիչ, քան կատարող:

 

 

«Այս պահին փորձում եմ դադար վերցնել տեսահոլովակներում նկարահանվելու համար: Չեմ ուզում համար ուղղակի նկարահանվել ամենուր երևալու համար։ Որպես ստեղծագործող, բեմադրիչ` ակտիվ գերծունեություն եմ ծավալում: Կուզեի պարային մյուզիքլներ շատ լինեին, որտեղ պարողը կկարողանար ամբողջապես դրսևորել իրեն: Հայաստանում խնդիր ունենք. կատարողը տեսահոլովակում պարելու համար նախընտրում է ոչ թե մի քանի ամիս հաճախել դասընթացների, այլ  ընդամենը մեկ ամսում սովորել ամենը, արդյունքում պարային շուկայում ունենք այն, ինչ ունենք: Դրանից բոլոր պարողներն էլ վատ են զգում»,- ասաց նա:

 

Խոսելով իր մյուս նախասիրությունների մասին՝ պարուհին նշեց, որ շատ է սիրում ջրացատկը և համարվում է ջրացատկի միջազգային կարգի մրցավար. «Ժամանակ առ ժամանակ մեկնում եմ մրցումների: Ես հանդիսանում եմ ջրացատկի՝ աշխարհում ամենաերիտասարդ մրցավարը»:

 

Մարիան աշխատում է նաև որպես մարզիչ։ Ասում է` ուժային դասեր է տալիս մարդկանց և փորձում օգնել նրանց վերագտնելու սեփական մարմնի ու հոգու ներդաշնակությունը. «Այդ աշխատանքն ինձ բավականություն է պատճառում։ Սիրում եմ բացատրել մարդկանց, որ իրենք գեղեցիկ են՝ կապ չունի նիհա՞ր են, թե՞ գեր: Դա ավելի շատ հոգեբանական աշխատանք է, ինչն ինձ շատ է դուր գալիս: Շատ եմ սիրում շփվել տարբեր մարդկանց հետ, բացահայտել նրանց: Փոքր ժամանակ շատ էի ուզում հոգեբան կամ հոգեբույժ դառնալ: Ի դեպ, վերջինի մասին դեռ երազում եմ:) Հասկանում եմ, որ սովորելու համար երբեք էլ ուշ չէ»:

 

 

25-ամյա պարուհին չի թաքցնում մշտապես ուշադրության կենտրոնում է։ Ինչպես ցանկացած աղջկա, դա իրեն դուր է գալիս։  Խոսելով անձնական կյանքի մասին՝ պարուհին նկատեց, որ իր կյանքում պաշտոնական որևէ հարաբերություն առայժմ չկա։ «Հենց փոփոխություն լինի, անմիջապես կհրապարակեմ  այդ մասին, որպեսզի բոլորն ինձ հետ ուրախանան,– ասաց նա և ավելացրեց, որ նախկինում սիրել է,- Իհարկե սիրել եմ, կոտրվել եմ, բայց երկար ժամանակ է անցել: Ես երբեք դեպրեսիայի կամ սթրեսի մեջ չեմ հայտնվում։ Կարծում եմ՝ իմ տեսակի մարդու համար, որը հստակ գիտի կյանքի ընթացքը, ինչպիսին է իրեն տեսնում 35 կամ 40 տարեկանում, պետք է համապատասխան ուժեղությամբ տղամարդ: Երբ իմ կյանքում ինչ-որ բան չի ստացվում, ասում եմ` թող  Աստծո կամքը լինի»:

 

Մարիայի խոսքով` փոքր տարիքում հաճախ է սիրահարվել և ավելի ռոմանտիկ է եղել, հիմա այդպիսին չէ: Ասում է՝ հակառակ սեռի մեջ գնահատում ծանրակշիռ ու հասուն լինելը, իսկ ամենագրավիչ տղամարդն իր համար նա է, ում հետ կարող է խոսել ցանկացած թեմայի մասին:

 

«Ես կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ, որի հետ կկիսեմ հետաքրքրություններ, երազանքներ, որն ինձ համար կլինի հոգեբանական թիկունք: Չեմ վախենա նրա կողքին ցույց տալ իմ թույլ կողմերը: Հիմա չեմ սիրահարվում. կամ սիրում եմ, կամ ոչ: Սիրահարվածությունը սխալներ, թերություններ չի տեսնում, սերը տեսնում է, և դու որոշում ես` ընդունե՞լ այդ մարդուն, թե՞ ոչ: Ինձ համար հարաբերությունները պետք է հիմնավորվեն ընտանիքի ստեղծումով։ Ես չեմ կարող խոսել հարաբերությունների մասին առանց այդ հեռանկարի: Ինձ համար գոյություն ունի «կին, ամուսին, երեխաներ» մոդելը:Իմ կարծիքով` կնոջ առաջին առաքելությունն ընտանիք կառուցելն ու տան ջերմությունն ապահովելն է։ Ինձ կարիերիստ չեմ համարում, չնայած միշտ էլ աշխատելու եմ այս ոլորտում»,-ընդգծեց նա։

  

 

Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն
Ամենադիտված