Փորձագետները հայտնել են թեստերի արդյունքները․ լավագույն 5 սմարտֆոններից 4-ը Xiaomi ընկերության մոդելներն են
Աշխարհ2018-ի լավագույն բյուջետային սմարթֆոնների վարկանիշը գլխավորում էր Nubia M2-ը: Հաղորդվում է, որ ոչ այդքան հայտնի ապրանքանիշն արտադրում է ZTE չինական կորպորացիան: Հաջորդ չորս տողերում են մեկ այլ չինական կորպորացիայի գաջեթները՝ Xiaomi- Redmi Note 5-ը, Redmi 5-ը, Redmi 5 Plus-ը եւ Redmi S2-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտն արգելել էր չինական Huawei եւ ZTE սմարթֆոնների առեւտուրն ամբողջ աշխարհի ամերիկյան ռազմակայաններում: Պենտագոնում պարզաբանել էին, որ այս որոշումը կայացվել էր անվտանգության նկատառումներով, գրում է «ՖԱՆ»-ը: