Հայերեն

Թալանի բոլոր տվյալները կուտակված են Վերահսկիչ պալատի հաշվետվություններում

Ամենաընթերցված

1in.am-ի զրուցակիցն է ՀԱԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը։

-Տիկին Թադևոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում կոռուպցիոն բացահայտումները և ինչ եք կարծում, սա կմնա միջին օղակներո՞ւմ, թե՞ վերև կհասնի։

-Նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարը գնահատում եմ գերազանց նախաձեռնություն։ Եվ իրականում սա առաջնային այն խնդիրն էր, ինչին պետք է վարչապետը ձեռնամուխ լիներ իր պաշտոնավարման հենց սկզբից։ Սա ամենաճիշտ քայլն էր, որ երբևէ կարելի էր մտածել, որովհետև կոռուպցիան միակ և ավելի խոր համակարգային բնույթ ունեցող խոչընդոտն է, որն այս տարիների ընթացքում մեր տնտեսությանը վնաս է հասցրել։ Եվ եթե դա արմատապես չվերանա, նշանակում է՝ մենք չենք ստեղծի այն լավագույն պայմանները, որի հենքի վրա պետք է մեր տնտեսությունը զարգանա։ Ոչ միայն տնտեսության, այլ բոլոր հարաբերություններին խոչընդոտում է կոռուպցիան։ Հետևաբար, այդ պայքարի ուղեծիրը շատ ճիշտ է ընտրված։ Կարծում եմ՝ միջին օղակից սկսելն էլ երևի իր տրամաբանությունն ունի, իսկ թե ինչու է այդպես սկսել ԱԱԾ-ն, և հաստատ ստացել է աջակցություն վարչապետի կողմից, դա արդեն իրենք ավելի լավ կիմանան։ Ես գուշակություններ չեմ ուզում անել, բայց ենթադրում եմ, որ նրանց միջոցով հնարավոր է գտնել այն թելերը, որոնք կտանեն դեպի վերին էշելոնի կոռուպցիոներներ։

-Մանվել Գրիգորյանն ամբողջ շղթայի մեկ օղա՞կն է, պատասխանատվության շղթան պետք է ընդլայնվի՞։

-Իհարկե, ես կարծում եմ՝ բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության, նրանք, ովքեր գողացել են պետությունից, զինվորից, ԶՈւ-ից, Ազգային անվտանգությունից։ Հետևաբար, կարծում եմ, որ այսօր չպետք է ուղղակի նստել և մտածել՝ նախկին պաշտոնյան մեղավո՞ր է, թե՞ ոչ, ուղղակի պետք է գնալ նրանց հասցեներով, գնալ տեսնել, թե որտեղ են ապրում, ինչ ունեցվածք ունեն, որտեղից են ձեռք բերել այդ ունեցվածքը և կտեսնեն, որ բոլոր գեներալներն ապրում են դղյակներում։ Իսկ այսօր դղյակներ պահելը՝ միայն սպասարկման ծախսերը՝ լույս, ջուր, էլէներգիա և այլն, ամենաքիչը կազմում է 3-5 հազար դոլար, եթե նրանք չեն գողանում էլէներգիան, ջուրը և այլն։ Եվ այս հասցեներով գնալուց հետո անմիջապես կարելի է պարզել, թե ով ինչքան է թալանել երկիրը։ Եվ ընդհանրապես նրանցից յուրաքանչյուրն ունեն կարողություններ նաև այլ երկրներում։ Տարիներ շարունակ ահազանգում էինք՝ թալանում են, տանում են, կառուցում են այստեղ-այնտեղ, բայց այն ժամանակ դրանով որևէ մեկը չէր հետաքրքրվում, որովհետև իշխանությունները ձեռք ձեռքի բռնած կոռուպցիայի պարն էին պարում։ Հետևաբար, նրանց հետաքրքիր չէր դա, իսկ նոր իշխանությունը դա կարող են շատ հեշտ պարզել։ Ես ասեմ, որ թալանի բոլոր տվյալներն այսօր կուտակված են Վերահսկիչ պալատի հաշվետվություններում։ Վերահսկիչ պալատի նախագահն էլ պարտադիր պետք է փոխվի, այնտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ և այնտեղ պրոֆեսիոնալների միջոցով պետք է նորից նախկին հաշվետվությունները բացել և կտեսնենք, թե ինչ թալան կա այդ հաշվետվություններում։

մանրամասն՝ կայքում

Բռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակին
Ամենադիտված