Քաղաքակրթությունից հրաժարված բլոգերը տարեկան 4 հազար դոլար է տնտեսել․ լուսանկար
ԱշխարհԱվստրալիայից 37-ամյա բլոգերը, որը հայտնի է Freelee անվամբ, մեկ տարում 4000 դոլար է տնտեսել՝ դիմահարդարումից հրաժարվելով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Հայտնի տեսաբլոգերը հաշվետվություն է ներկայացրել «արևմտյան քաղաքակրթության» բարիքներից հրաժարվելուց մեկ տարի անց։ Ավստրալուհին փախել է քաղաքային կյանքից՝ հանուն հնադարյան մարդկանց կենսապայմաններում գոյատևելու։ Սկսելով ապրել բնության գրկում՝ նա չի օգտվել կոսմետիկ միջոցներից, շամպույնով գլուխը չի լվացել և չի սափրվել։ Այդ ընթացքում նա ավելի քան 4 հազար դոլար է տնտեսել։
Կնոջ վերջին ձեռքբերումներից մեկը կոկոսի կեղևից լողազգեստն է։
Երկրպագուները սիրով են հետևում բլոգերի ձեռքբերումներին բնության գրկում։