31-ամյա աղջիկը սպանել է սիրածին՝ իր հետ ամուսնանալ չցանկանալու համար
Աշխարհ
Ադրբեջանում աղջիկը սպանել է իր սիրեցյալին ամուսնանալ չցանկանալու համար: Report-ի փոխանցմամբ՝ 1987 թվականին ծնված Գյունել Ալիեւն իր 24-ամյա սիրեցյալի (անունը եւ ազգանունը չեն նշվում) համար էին վարձակալել հյուրանոցում: Գիշերը կողմերի միջեւ կոնֆլիկտ էր ծագել: Այնուհետեւ վեճը շարունակվել էր լոգարանում: Այդ ժամանակ Գյուլնար Ալիեւան դանակով հարվածներ էր հասցրել տղամարդու կոկորդի հատվածում, ինչից հետո վերջինս վայր էր ընկել եւ տեղում մահացել էր:
Նախնական ցուցմունքների ժամանակ Գ. Ալիեւան հայտարարել է, որ տղան զրկել էր իրեն կուսությունից եւ այդ պատճառով խոստացել էր ամուսնանալ իր հետ: Կնոջ խոսքով՝ այդ իրադարձությունից հետո իրենց մտերմիկ հարաբերություները շարունակվում էին, սակայն վերջին հանդիպման ժամանակ տղան հրաժարվել էր իր խոստումից, ինչի պատճառով էլ աղջիկը որոշել էր սպանել նրան: