Լուսինե Թովմասյանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել
Life«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ գեղեցկուհին իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է ամառային լուսանկարներ ծովափից, որոնցում նա հանդես է եկել լողազգեստով:
Լուսանկարներում Լուսինեն պատկերված է քրոջ՝ Իրինա Թովմասյանի դստեր՝ Մեգիի հետ: Լուսինեն նաեւ մեկնաբանել է իր լուսանկարները: Նա հրապարակմանը կից անգլերեն լեզվով գրել է. «Արձակուրդի համար իմ ամենասիրելի տեղը ծովի մոտ գտնվող ցանկացած վայրն է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գեղեցկուհին լուսանկար էր հրապարակել, որում Լուսինե Թովմասյանը ներկայացել էր առանց դիմահարդարման, իսկ նրա կողքին մեքենայում գտնվում էր նաեւ իր ամուսինը՝ Արթուրը: Լուսանկարին կից Լուսինեն անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Ինչ-որ տեղ գնալիս»:.jpg)