Հերթը կհասնի՞ Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «ՀՀ-ում մենք պետք է փակենք անձերի դեմ պայքարի էջը և պետք է պայքարենք վատ երևույթների դեմ և քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը ՀՀ-ում պետք է բացառվեն։ Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանագն է, որ կարող է սպառնալ ՀՀ-ին։ Հիշում եք, որ Խաչիկյան Վազգենին ձերբակալեցին, ինքն իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, և ես ասացի, որ ինքն իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ, հինգ տարի այցելել եմ նրան՝ ազատազրկման վայր, բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երևույթները տարբեր են։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ»:
Հարցին՝ չունի արդյոք այնպիսի տպավորություն, որ հերթը կհասնի Սերժ Սարգսյանին, Շարմազանովն ասաց. «Տպավորությունը քաղաքական կատեգորիա չէ»։