Գեներալ Մանվելի նախկին «թայֆեն» վախենում է հարձակումներից․ ինչ են նրանք արել՝ դրանից խուսափելու համար
Բաց մի թողեք«Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումներից հետո նրա հետ փոխկապակցված մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ, իսկ նրան պատկանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հնչող սպառնալիքները, հնարավոր վենդետաներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վիճակն այնքան վտանգավոր է եղել, որ վերջիններս անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներն են փոխել: Գրիգորյանի շրջապատին պատկանող բոլոր ավտոմեքենաների և հեռախոսների համարները 045 թիվն են պարունակել, սակայն վերջին դեպքերից հետո բոլորը փոխել են իրենց պետհամարանիշները, որ իրենց վրա հարձակումներ չլինեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: