Սանդրա Բուլոքը հրաժարվել է նկարահանվել էրոտիկ տեսարաններում
LifeԻ տարբերություն հոլիվուդյան շատ գործընկերների, որոնք կարիերայի ինչ որ մի հատվածում համաձայնել են անկեղծ տեսարաններում նկարահանվել, Սանդրա Բուլոկին շատ բարդ է տեսնել սեռական բնույթի տեսարաններում. դերասանուհու պայմանագրում արդեն վաղուց կա առանձին կետ, որի պատճառով նրան անիմաստ է էրոտիկ տեսարաններ առաջարկելը։ Նոր հարցազրույցում Սանդրան բացատրել է նման կտրուկության պատճառը։
«Ես նրանցից չեմ, ով ասում է. «Մի հատ տեսագրեմ, թե ինչպես եմ սեքս անում, քանի որ հաստատ լավ տեսք կունենամ։ Ես նույնիսկ չեմ ուզում իմանալ, թե որոնք են իմ ամենաշահեկան դիրքերը։ Ոչինչ չեմ ուզում տեսնել։ Ոչինչ չեմ ուզում լսել։ Եվ երբեք դա չեմ անի տեսախցիկի առջև»,– ասել է Բուլոքը։
Հանուն արդարության հարկ է նշել, որ Սանդրան միշտ չէ, որ այսքան կատեգորիկ է եղել և, եթե փնտրենք համացանցում, հեշտությամբ կարելի է գտնել «Ամազոնուհին կրակում» (1993) ֆիլմում Բուլոքի մասնակցությամբ ավելի քան անկեղծ սեքս–տեսարանի դրվագը։