Սկանդալային Անժելա Սարգսյանը կրքոտ լուսանկար է հրապարակել
LifeԼոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին ներկայացել է կրքոտ կերպարում: Նա մարմնավորել է Մերելին Մոնրոյին: Անժելա Սարգսյանը կարճ, ճերմակ, խորը դեկոլտեով զգեստով նստած է սեղանին: Այս հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն դերասանուհին չի թողել:

Ավելի վաղ, Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա ներկայացել էր ամբողջովին կերպարանափոխված: Իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարում դերասանուհին ներկայացել էր խիստ դասական ոճով՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, կարմիր պայուսակ եւ ակնոց: Լուսանկարը ոչ մի կերպ մեկնաբանված չէր: