Հղի Քեյթ Հադսոնը լուսանկարվել է բիկինիով
LifeԴերասանուհի Քեյթ Հադսոնի ունրա ընտանիքի անդամների հունական արձակուրդները շարունակվում են։ Հղի դերասանուհին լողափին հանգստանում է ընկերոջ՝ Դեննի Ֆուձիկավայի, երեխաների, ընկերների ու ծնողների հետ։
Համացանցում մշտապես հայտնվում են նկարներ, որոնք երկրպագուներին պատմում են աստղային ընտանիքի մասին։
Թարմ նկարներից մեկում Քեյթն առավել գրավեց սոցիալական ցանցի օգտատերերի ուշադրությունը։ Նկարում դերասանուհին ցույց է տվել կլոր փորը։ Նկարի տակ Քեյթը գրել է․«Կարծում եմ, իմ բիկինին արդեն շատ փոքր է»։
Քեյթ Հադսոնի ծննդաբերությանը մնացել է ընդամենը հաշված շաբաթներ։ Դերասանուհին դուստր է ունենալու, որը կլինի նրա երրորդ երեխան։
