40-ամյա Անի Լորակը անկեղծ լուսանկար է հրապարակել
LifeԵրգչուհի Անի Լորակը իր Instagram-ի միկրոբլոգում ավելի քան 4մլն. հետեւորդներին ուրախացնում եւ հաճախ զարմացնում է իր լուսանկարներով: Նա իրական ապացույցն է այն բանի, որ չնայած մեծ ծանրաբեռնվածությանը, միշտ էլ կարելի է գտնել ժամանակ՝ սեփական խնամքով զբաղվելու համար:
Այս անգամ գեղեցկուհին իր միկրոբլոգի story բաժնում կիսվել է մի լուսանկարով, որտեղ նրա դեմքից բացակայում է դիմահարդարումը: Երգչուհին շատ թարմ ու վառ տեսք ունի:
Հիշեցնենք, որ վերջերս Լորակը սեւ, փոքրիկ զգեստով լուսանկար էր հրապարակել, որը, թերեւս, բոլոր կանանց զգեստապահարանի անբաժան մասնիկն է:
Նա նաեւ մեկնաբանել էր լուսանկարը՝ հետեւորդներից հարցնելով, թե ինչ հետաքրքիր նորություններ ունեն: