Էվա Խաչատրյանը Բելուչիի ոճով գայթակղիչ ֆոտոշարք է ներկայացրել
Life
Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակում է ֆոտոշարքեր, կարճ տեսանյութեր, սելֆիներ եւ այլն:
Այս անգամ դերասանուհին իր միկրոբլոգի հետեւորդներին է ներկայացրել բավականին սեքսուալ մի ֆոտոշարք, որտեղ ինքը, կարծես, նմանվում է Մոնիկա Բելուչիին՝ «Մալենա» ֆիլմից:

Լուսանկարների մի մասը դասական սեւ ու սպիտակ համադրությամբ են, մյուսները՝ գույնզգույն: Էվան ներկայացել է կարմիր շրթներկով, սեւ կիսաշրջազգեստով: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին հրապուրիչ լուսանկար էր հրապարակել, որտեղ նա, ինչպես եւ այս անգամ, կարմիր շրթներկով էր, որը համադրել էր կարմիր բլուզի հետ, իսկ վարսերը գանգուր էին, ինչպես հաճախ կարելի է տեսնել դերասանուհուն:
Էվան կրում էր վերջին ժամանակաշրջանում բավականին ակտուալ եւ նորաոճ համարվող նեղ արեւային ակնոց, որը կարծես շրջապտույտով ետ էր վերադարձել ժամանակակից նորաձեւություն: