Լողազգեստով Քարդաշյանը փայլել է իր ողջ հմայքով․ լուսանկարներ
LifeՀայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մշտապես երկրպագուների ու հանրության ուշադրության կենտրոնում է: Նրա ցանկացած նոր հրապարակում ու լուսանկար մեծ արձագանք է գտնում ու մեկնաբանությունների հզոր ալիք է բարձրացնում:
Այս անգամ Քիմը իր Instagram-յան հետեւորդներին ուրախացրել ու նաեւ զարմացրել է իր նոր՝ բիկինիով լուսանկարով, որտեղ աստղը ներկայացել է իր ողջ շքեղությամբ:
«Փորձառու» մայրիկ լինելը, փաստորեն, չի խանգարում հեռուստաաստղին շլացնող տեսք ունենալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր հարգանքն էր արտահայտել մեկ այլ հայազգի հանրաճանաչ աստղի՝ աշխարհահռչակ երգչուհի Շերի հանդեպ: Հայուհին բազմիցս է ասել, որ Շերն իր համար դեռ երիտասարդ տարիներից հանդիսանում էր ոճի ամենավառ օրինակը: Ռեալիթի-շոուի աստղն իր Twitter-յան էջում, որտեղ ունի ավելի քան 60 միլիոն հետեւորդ, Շերի հետ լուսանկար էր հրապարակել:
Նկարն արված էր Քիմի հետեւորդներից մեկի ձեռքով: