Ի՞նչ կապ կարող է լինել Ալեքսանյանի և «Ձկնկուլի» սպանության միջև
ՀասարակությունPolitik.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանությունը Մոսկվայում մեծ աղմուկ է բարձրացրել: Խնդիրը կայանում է նրանում, որ նա սպանությունից շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ իր ունեցվածքը խլել է ԱԺ պատգամավոր Ալեքսանյանը և ինչ որ ժամանակ նրան առևանգել և պատանդ է պահել նրան: Այս խնդիրի հետ կապված Politik.am-ը զրուցեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Փաստերի շարադրանքի մեջ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է աչքաթող չանենք, որ մարդիկ հաղորդում են տալիս իրենց նկատմամբ բռնությունների մասին, 2-րդ որոշ ժամանակ անց փորձում են մեղմել և դրանից հետո փորձում պնդել, այսիքին լինում է ոչ թե միատեսակ վարքագիծ այլ փոփոխական և ի վերջո ՀՔԾ-ի կողմից քրեական գործի կարճելու մասին որոշումից հետո միանգամից հայտնվում են հանրապետության սահմաններից դուրս և այս փաստերի շարադրանքը մինշանակ հիմնավորում է այն կասկածը կամ մտավախությունը, որ մարդիկ գտնվում են շատ ուժեղ ճնշման ներքո:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում