Panorama.am-ը գրում է.«Իրաքից Հայաստան են ներթափանցել արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում հանրապետության տարածքում դիտվում է օդի բարձր ջերմային ֆոն:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արարատյան դաշտում արդեն արձանագրվել է օդի ջերմաստիճանի բարձրացում: «Երեկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դատում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հասել է 34-36 աստիճանի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ երեկվա համեմատ այսօր ջերմաստիճանը բարձրացել է և ըստ կանխատեսումների՝ կհասնի 38 աստիճանի:
Առաջիկա 5 օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ. հանրապետությունը գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ հունիսի 27-ից մինչև 30-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ բարձրանալու է 4-5 աստիճանով: