Գերեզմաններում արված լուսանկարների համար հայտնի դերասանուհին խիստ քննադատության է արժանացել․ լուսանկարներ
LifeՀամացանցի օգտատերերը քննադատել են ամերիկյան դերասանուհի և նախկին մոդել Քեթրին Հայգլին, որը ամուսնու հետ լուսանկարվել էր բարեկամների գերեզմանների մոտ։ Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։
Հայգլը գերեզմաններ է եկել Նյու Յորքում, որպեսզի այցելի եղբոր, պապիկի և տատիկի շիրիմներին։ Ընթացքում դերասանուհին որոշել է բարձրանալ բարեկամների գերեզմանաքարերի վրա, իսկ հետո ամուսնուն խնդրել է մի քանի զվարճալի լուսանկար անել։

Նրա խոսքերով՝ այդպիսով ինքը փորձել է ինչ որ «ուրախ պահեր» գտնել ծանր իրավիճակում։ Սակայն օգտատերերը նման լուսանկարներն անընդունելի և վիրավորական են համարել։ Արդյունքում Հայգլը հեռացրել է նկարներն իր էջից և մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ ներողություն է խնդրել և բացատրել է իրավիճակը։ «Հաջորդ անգամ ես ավելի ուշադիր կլինեմ մյուսների զգացմունքների նկատմամբ, այլ ոչ թե՝ միայն իմ»,– բաժանորդներին հավաստիացրել է դերասանուհին։