Գիտնականները պարզել են՝ ինչպես է ֆուտբոլի առաջնությունն ազդում սեռական հարաբերությունների վրա
ՍպորտԳիտնականները պարզել են, որ Ֆուտբոլի ԱԱ-2018-ը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրպագուների, այլև նրանց երկրորդ կեսերի վրա։ Հարցման համաձայն՝ մունդիալի պատճառով ընտանիքներում լուրջ վեճեր կարող են ծագել։
Այսպես, տղամարդկանց 80 տոկոսը հայտարարել է, որ սիրելի թիմի պարտությունից հետո սեքսով չի զբաղվի։ Հարցվածների 65 տոկոսն ասել է, որ սիրելի հավաքականի հաղթանակի պարագայում սիրով կզբաղվի։
Պարզվել է նաև, որ առաջնությունների օրերին տղամարդիկ հրաժարվում են ինտիմ մտերմությունից՝ իրենց սիրեցյալներին հայտարարելով, որ «այսօր ֆուտբոլի առաջնություն է»։
Հարցումը ցույց է տվել, որ 27 տոկոսը սեքսի ժամանակ կարող է ֆուտբոլի մասին մտածել, իսկ 37 տոկոսը համաձայնում է սեքսով զբաղվել, եթե այդ ընթացքում կարող է առաջնությանը հետևել։