Նոր առեղծվածային մանրամասներ հայտնի հաղորդավարի մահվան առնչությամբ
ԱշխարհԱմերիկյան խոհարար և CNN հեռուստաալիքի հաղորդավար Էնթոնի Բուրդենը ինքնասպանություն գործելուց մի որոշ ժամանակ առաջ մասնակցել էր «մահվան ծիսակարգի»։ Ծիսակարգը անց էր կացվել ճանապարհորդությունների մասին «Անհայտ աշխարհներ» հաղորդման 11-րդ սեզոնի նկարահանումների ժամանակ։ Ամերիկյան ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին, որը այդ նկարահանումների հյուրն էր, պատմել է բուդիստական Բութան թագավորություն ճամփորդության մասին։ Այնտեղ նրանք այցելել են Կրակի Լիճ, ուր երկրի բնակիչները հաճախ են ուխտագնացություն կատարում։
«Նկարահանումների վերջին օրը մենք մահվան բութանական ծիսակարգ կատարեցինք»,– նշել է ռեժիսորը։
Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ Էնթոնի Բուրդենը մահացել է 62 տարեկան հասակում։