Հայերեն

«Պարոն Փաշինյան, Ձեզ սխալ են ներկայացնում իրավիճակը». պարզաբանում

Տնտեսություն

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Անանյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հետ կապված պատասխանին: 

Նշենք նաև, որ ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր ստորագրել են բաց նամակ նշելով, թե մտավախություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանին սխալ են ներկայացնում իրավիճակը: 

 

 

 

 

 

 

 

 

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Թավշյա հեղափոխության օրերի ընթացքում մենք՝ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման, կանգնած ենք եղել ձեր կողքին, ջանք ու եռանդ չենք խնայել Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը նպաստելու համար: Մեզ ոգևորել էին Վարչապետ ընտրվելուց հետո Ձեր արած հայտարարություններն այն մասին, որ հանքարդյունաբերության հարցում ՀՀ կառավարության քաղաքականությունը փոխվելու է: Սակայն այսօր, արդեն որերորդ անգամ, խիստ վիրավորված ենք զգում այն պատճառով, որ Ամուլսարի պաշտպանությանն ուղղված մեր գործողությունները որակում եք որպես սաբոտաժ և կառավարության նկատմամբ անվստահություն: Ձեր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններն արժեզրկում են մեր պայքարը՝ հանուն այնպիսի հիմնարար իրավունքների, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ջրի իրավունքը, առողջ բնական միջավայրում ապրելու իրավունքը: Քաղաքացիական անհնազանդությունը, որը նաև Թավշյա հեղափոխության հիմնական մեթոդներից էր, ոչ միայն պայքարի մեթոդ է, այլև հիմնարար իրավունք. մեր իրավունքները ոտնահարող այս հանքարդյունաբերական անարդարության նկատմամբ անհնազանդությունը համարում ենք մեր իրավունքն ու քաղաքացիական պատասխանատվությունը: Ավելին, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին. ուստի մենք նաև կատարում ենք մեր սահմանադրական պարտավորությունը:

 

 

 

 

 

 

 

Մենք՝ Ամուլսարի համար պայքարողներս, Վայոց Ձորի բնակիչներս, հետևում ենք Ամուլսարի հարցով բոլոր զարգացումներին և լավատեղյակ ենք տեխնիկական, իրավական և բնապահպանական հարցերով մասնագիտական գնահատականներին: Անցյալ շաբաթ միջազգային փորձագետների՝ Ամուլսար այցելությունից հետո տրված գնահատականները վկայեցին, որ Լիդիան ընկերությունն անգամ նախագծային փոփոխություններ է կատարել, որոնք իրավունք չուներ անելու առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատական ներկայացնելու և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատվելու: Ավելին, մենք ականատես ենք լինում, որ արդեն իսկ շինարարարության փուլում Լիդիանը չի կարողանում պահել իր խոստումներն ու հավաստիացումները զրո կամ քիչ ազդեցության մասին, մասնավորապես, օրինակ՝ հողային աշխատանքների փոշին տարածվում է ոչ թե հավաստիացված՝ 1, այլ 10 կիլոմետրից ավելի՝ հասնելով Ջերմուկ քաղաք, Արփա գետն աղտոտվել է ցիանային հարթակի տարածքից արտահոսած կավաջրերով, մի քանի անգամ վնասվել են Գնդեվազ համայնքի խմելու ջրի ավազանը և խողովակները:

Մենք արդեն երեք անգամ հանդիպումներ եք ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ և ձեր հորդորներին հետևելով՝ բացել ենք հանքի ճանապարհները՝ անուղղակիորեն թույլ տալով Լիդիանին շարունակել աշխատանքները: Սակայն ամեն անգամ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են առել, ավելի ինտենսիվացել և բազմաթիվ նոր կոնստրուկցիաներ են ավելացել:

Ուրախ ենք իմանալ, որ բոլոր հանքերի խնդիրները քննելու նպատակով կազմավորվել է աշխատանքային խումբ, և որ այս խմբի առաջին գործը լինելու է Ամուլսարի խնդրի քննությունը: Մենք ուրախ կլինեինք տուն վերադառնալ արևին, քամուն և ցրտին դրսում շուրջօրյա հերթապահելու փոխարեն, եթե ստանայինք երաշխիքներ, որ Լիդիանն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու է բոլոր աշխատանքները մինչև Կառավարության կողմից վերջնական որոշման կայացումը: Մինչ այդ մենք մեր պատասխանատվությունն ենք համարում մնալ այստեղ և թույլ չտալ Լիդիանի կողմից աշխատանքների իրականացումը։

Մենք մտավախություն ունենք, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդ որոշ պաշտոնյաներ ապատեղեկացնում են Ձեզ, սխալ են ներկայացնում իրավիճակը: Հրավիրում ենք Ձեզ անձամբ այցելելու Ջերմուկ և տեղում ծանոթանալու իրավիճակին: Դուք կտեսնեք, որ մենք քսան հոգի չենք, ինչպես Լիդիանն է որակում, այլ հարյուրավոր մարդիկ Վայոց Ձորի քաղաքներից ու գյուղերից, Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Հուսով ենք, որ կընդունեք այս հրավերը և որ Կառավարությունը կկարողանա մոբիլիզացնել իր մասնագիտական ռեսուրսներն այս հարցին առավել սեղմ ժամկետում լուծում գտնելու համար: Մենք կվերադառնանք տուն և կբացենք հանքավայր տանող ճանապարհներն այն ժամանակ, երբ երաշխիք ստանանք, որ Լիդիանի գործողություններն առնվազն ժամանակավորապես դադարեցվել են: Մեր կամքն ու պահանջն է, որ Ամուլսարում ներկայիս ապօրինի հանքարդյունաբերական գործունեությունը դադարեցվի, իսկ հանքարդյունաբերական որևէ հեռանկար ընդհանրապես այս տարածաշրջանում չլինի։

ՀՀ հպարտ քաղաքացիներ»,-նշված է բաց նամակում: 

 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված