Մեծ կրծքով աղջիկների համար ծովափնյա նոր իր է թողարկվել
LifeՄեծ չափսերի ներքնազգեստ արտադրող Bravissimo ընկերությունը տարօրինակ լողամատրաս է ներկայացրել։ Այս մասին գրում է Mirror-ը։
Բարձիկի տակ հատուկ մաս է հատկացված, որպեսզի մեծ կրծքով աղջիկներին հարմար լինի փորի վրա պառկած լողալը։
Bravisimo-ի ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք սոցցանցերում կատակի համար են իբր նոր ապրանքատեսակը հրապարակել նման տեսքով։ Սակայն օգտատերերը այնքան մեծ ոգևորությամբ են ընդունել նորույթը, որ ընկերությունը որոշել է ծովափնյա աքսեսուարի զանգվածային արտադրություն սկսել։
Տվյալ պահին վառ վարդագույն Сup holders լողամատրասը Bravissimo–ի պաշտոնական կայքում վաճառվում է 33 դոլարով
