ԱՄՆ Մոնտանա նահանգում 19-ամյա Սամանտա Միրսը գնացել է իր նախկին ընկերոջ տուն, դատակով սպառնացել ու ստիպել սեռական ակտ իրականացնել։
Հաղորդվում է, որ երիտասարդը տուն է եկել, երբ Սամանտան արդեն իրեն այնտեղ սպասելիս է եղել։ Վախեցած աղջկա սպառնալիքներից՝ երիտասարդը կատարել է նրա պահանջը։ Երիտասարդները սեռական հարաբերություն են ունեցել, սակայն այդ ընթացքում Սամանտան ձեռքից չի դրել դանակը։ Երիտասարդը փորձել է խանգարել աղջկան, սակայն վերջինս կծել է նրան։
Երիտասարդն այդ ընթացքում մի քանի նկարներ է արել ու դիմել ոստիկանություն։