«Օգնեք՝ անունս հանեմ այդ խայտառակության վրայից». Շպռոտը հերքում է, որ պոռնո տեսանյութում ինքն է
LifeԱմերիկաբնակ երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, «Ինստագրամ»-ում իր զայրույթն է հայտնել այն առիթով, որ համացանցում պոռնոգրաֆիական տեսանյութ է տարածվել, որի հերոսուհին իբրեւ թե ինքն է:
«Ես չեմ անիծում երբեք, բայց թող Աստված տեսնի այն մարդու դատաստանը, ով իմ անունով պոռնո հոլովակ է տարածել: Շատ կուզեմ իրավունքներս պաշտպանել: Օգնեք, որ անունս հանեմ այդ խայտառակության վրայից»,-գրել է նա:
Շպռոտը թեմային առնչվող մեկ այլ գրառում էլ է կատարել.
«Պոռնոյում ես չեմ: Կասկածող լիներ մի հատ ու նայեր աչքերիս մեջ»,-նշել է երգչուհին: