Կանանց նկատմամբ քանի բռնության դեպք է գրանցվել վերջին ամիսներին
Հասարակություն2018 թվականի 5 ամիսների ընթացքում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«864-ից 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 842 դեպք, որից 41-ը սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են, իսկ ընտանեկան բռնության դեպքերը եղել են 241-ը, այսինքն ընտանեկան բռնության դեպքերը նվազել են: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 164 դեպք է գրանցվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ 1 դեպք է գրանցվել, ծնողի կողմից զավակի նկատմամբ 10 դեպք է եղել, զավակի կողմից ծնողի նկատմմաբ 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից 32 դեպք է արձանագրվել»,-ասաց նա: