Ներխուժել են Մանվել Գրիգորյանի հայրական տուն
ՀասարակությունԳեներալ Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տանը գողություն է կատարվել: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հունիսի 28ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը:
Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: