Երևանում նկարահանել են դիահերձումն ու տարածել համացանցում․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ԱմենաընթերցվածԵրեւանի բնակիչ 71-ամյա Շավարշ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դիահերձարանի սանիտար Ն.-ն կանգնել է դիահերձարանի սեղանի վրա ու կատարել է դիահերձում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրան այդ պահին տեսանկարահանել է դիահերձարանի սանիտար Վ. Մ.-ն որից հետո տեսանյութը տրամադրել է կենտրոնի աշխատակից Նունե Մ.-ին: Շավարշ Գ.-ն հայտնել է նաեւ, որ Նունե Մ.-ն տեսանյութը տարածել է համացանցում եւ այդ կերպ անհարգանքի է ենթարկել դիակը: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունում արդեն ունեն տեսանյութը: