Մերի Մակարյանը ցույց է տվել շքեղ կազմվածքը
LifeՄերի Մակարյանը գրեթե ամեն օր ամուսնու հետ գրկապառնված, սիրառատ, ժամանցը նկարագրող լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում: Սակայն, այսօր հաղորդավարուհին ցուցադրել է իր կազմվածքը:
Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած 32-ամյա հաղորդավարուհի, դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր կարճ հոլովակ է հրապարակել: Իր տեղադրած՝ հայելու առջեւ արված տեսանյութում հաղորդավարուհին ցույց է տվել իր հիանալի կազմվածքը: Հոլովակն արված է առեւտրի կենտրոնում: Նա կրում է ջինսե կիսաշրջազգեստ, սեւ վերնաշապիկ եւ սեւ ամառային կոշիկներ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ում բնակվող երիտասարդ հաղորդավարուհին լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին նստած էր, կրում էր ծաղկավոր զգեստ եւ իհարկե, այս տարվա թրենդ համարվող՝ թափանցիկ կոշիկներ:
Հրապարակմանը կից հաղորդավարուհին մեկնաբանություն չէր թողել: