Ագիլերան մերկ լուսանկարներ է հրապարակել
LifeՎերջերս 37-ամյա ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան սկսել է ավելի հաճախ մերկ լուսանկարներ հրապարակել։ Այսպես, փետրվարին աստղը անկեղծ լուսանկարներ էր հրապարակել ջակուզիի միջից։ Իսկ մի քանի օր առաջ լուսանկարիչ Միլան Զրնիչի «Instagram»-ում է հայտնվել Ագիլերայի լուսանկարը՝ Liberation ալբոմի համար, որտեղ երգչուհին պիջակով է, բայց՝ մերկ կրծքով։

37 տարեկանում էլ Ագիլերան շարունակում է նույն սեքսուալ խռովարարը մնալ, ինչ տաս տարի առաջ էր։ Երգչուհին չի ամաչում ցուցադրել իր մերկ մարմինը, իսկ նրա առանց շպարի լուսանկարները միայն հիացմունքի են արժանանում բաժանորդների կողմից։
