Լիդիան Արմենիա կազմակերպության աշխատողները վնասել են Ջերմուկ գնացող տաքսու մեքենան, մեքենայում տարեց կին է եղել։ Մեկ շաբաթ է, ինչ Ջերմուկ համայնքի բնակիչները փակել են Ամուլսար գնացող գրունտային ճանապարհները և արգելում են Լիդիանին աշխատանքներ ծավալել, քանի որ վերջինս վնասել է Գնդեվազի խմելու ջրի խողովակները, արագացրել է աշխատանքները ողջ ծավալով, 4 օրվա գործը անում է 1 օրում, գիշեր-ցերեկ աշխատում են,՝ վնաս հասցնելով բնությանը և Ջերմուկ քաղաքին։ Նրանք աղտոտել են Արփա գետը շինարարական կեղտաջորր լցնելով և ձկնաբուծարանին վնաս հասցնելով։