Բացառիկ տեսանյութ․ ինչպես է հարսանքավորը բախվում Газель-ին և գլխիվայր շրջվում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հոկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցել ավտովթարը, երբ Volkswagen մակնիշի 96 ՍՍ 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է մարդատար Газель-ին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվում ճանապարհի մեջտեղում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։21-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, Volkswagen մակնիշի 96 ՍՍ 999 համարանիշի ավտոմեքենան հարվածել էր Газель մակնիշի 06 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։