Մարտի 1-ի գործով ակտիվ քննություն է գնում. հնարավոր են աղմկոտ բացահայտումներ
ՔաղաքականությունԲազմաթիվ քաղաքացիներ այս օրերին արձագանքելով Հատուկ քննչական ծառայության կոչին, այցերով և զանգահարելով պատրաստակամություն են հայտնել աջակցել Մարտի 1-ի գործի քննությանը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ին հաղորդեցին ՀՔԾ լրատվականից։ Իսկ թե եղել են կոնկրետ անձինք, ովքեր կոնկրետ ցուցմունք են տվել, փաստեր ներկայացրել, որը էական նշանակություն է ունեցել գործի բացահայտման համար, ՀՔԾ-ից մեզ չհաղորդեցին՝ պատճառաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է։
Ինչ վրաբերում է բուն Մարտի 1-ի գործի քննությանը, ապա ՀՔԾ խոսնակն ասաց, որ գործի բացահայտման ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են տարվում։
Հիշեցնենք, որ ՀՔԾ նոր պետ Սասուն Խաչատրյանի նշանակումից հետո ծառայությունը հայտարարություն տարածեց, թե կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում, խնդրում է ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։
մանրամասն՝ կայքում